ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Չե՛ք հաջողելու. թուրքերի սնայպերների ու Գորշ գայլերի միջոցով Երևանում արյան գետեր չե՛ն հոսելու

Չե՛ք հաջողելու. թուրքերի սնայպերների ու Գորշ գայլերի միջոցով Երևանում արյան գետեր չե՛ն հոսելու
03.09.2023 | 13:50

Հոկտեմբերի 27 կազմակերպեցիք, որ Քոչարյանից ազատվեք` չկպավ։

Մարտի 1 կազմակերպեցիք, որ Քոչարյանից ազատվեք` չկպավ:

Հիմա բոլոր տականքները լծվել են Քոչարյանից պահանջելու գործին, որ հայերին հանի փողոց` ամեն ինչ ջարդել փշրելու նպատակով, որպեսզի թուրքերի սնայպերների և Երևան բերված Գորշ գայլերի միջոցով Երևանում արյան գետեր հոսեն և, ինչպես միշտ, շառը գցեն Քոչարյանի վրա:

Է՛դ էլ չի կպնելու…

Իշխանափոխություն լինելու է։

Եվ դատն էլ է լինելու` դավաճանների և հայկական ազգանունով երիտթուրքերի:

Սակայն ուրիշ ճանապարհով։

Հաղթանակը մե՛րն է լինելու։

Հայերի՛նս…

Կարա ԴԱՆԻ (Kara Dani)

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ